Գիտակրթական ակադեմիա, թանգարան - լաբորատորիա

Ակադեմիայի նպատակը

Գիտակրթական ակադեմիայի նպատակն է կրթել սերունդներին՝ սեր առաջացնելով դեպի բնագիտական (ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն) առարկաները՝ կարևորելով վաղվա սերնդի գիտատեխնիկական կրթության ապահովումը: Այս ծրագրի շրջանակում նախատեսում ենք կառուցել ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության բնագավառին առնչվող թանգարան-լաբորատորիաներ, որոնց միջոցով մանկահասակ երեխաները,
դպրոցականները, ուսանողները, ուսուցիչները, դասախոսները, գիտնականները, ինչպես նաև` թեմայով հետաքրքրված անհատները հնարավորություն կունենան տեղում տեսնելու և մասնակցելու հայտնի գիտնականների կատարած փորձերին և ապրելու նույն զգացումները և բերկրանքը, որ ժամանակին ունեցել են այդ հայտնագործությունների, գյուտերի հեղինակները:

Գաղափարներ

Գիտակրթական ակադեմիայի նպատակն է կրթել սերունդներին՝ սեր սերմանել առ բնագիտական առարկաները՝ կարևորելով վաղվա սերնդի գիտատեխնիկական կրթության ապահովումը:

Այս ծրագրի շրջանակում նախատեսում ենք կառուցել ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության բնագավառներին առնչվող թանգարան-լաբորատորիաներ, որոնց միջոցով երեխաները, ուսանողները հնարավորություն կունենան տեղում տեսնելու և մասնակցելու հայտնի գիտնականների կատարած փորձերին և ապրելու հայտնագործությունների, գյուտերի հեղինակների զգացումները:

  • Թանգարան-լաբորատորիայի շենքի կառուցվածքը նման է մարդկության մտքի անցած էվոլուցիայի ճանապարհին: Մտնելով շենք` մարդն անցնում է գիտական մտքի զարգացման ճանապարհով, հերթով տեսնում և մասնակցում կարևոր առաջընթաց ապահոված փորձերին:
  • Թանգարան-լաբորատորիան արտացոլում է տվյալ ժամանակի միջավայրը, որն այցելուի մոտ ստեղծում է լիակատար պատկերացում կատարված հայտնագործության պայմանների վերաբերյալ:
  • Թանգարան-լաբորատորիայում փորձերը ներկայացված են լինելու օրիգինալ սարքերի կրկնօրինակների միջոցով, ճիշտ նույն կերպ, ինչպես գիտնականը մտածել և իրագործել է իր ժամանակաշրջանում:
  • Թանգարան-լաբորատորիայի շենքի կառուցվածքը լինելու է Բաբելոնյան աշտարակ հիշեցնող ժամանակակից կառույց, որը արտահայտելու է մարդկության մտքի ձգտումը դեպի կատարելություն` աստվածային արարչագործություն:
  • Թանգարան-լաբորատորիայի շենքը միշտ անավարտ է` այն անընդհատ կառուցվում է: Նույն կերպ՝ մարդկային մտքի զարգացումն է անավարտ, շարունակելի…
Գիտակրթական ակադեմիա, թանգարան - լաբորատորիա

Ովքե՞ր են մեր այցելուները

Թանգարան-լաբորատորիայի այցելուներն են մանկահասակ երեխաները, դպրոցականները, ուսանողները, ուսուցիչները, դասախոսները, գիտության ոլորտում աշխատողները, գիտնականները, ինչպես նաև` թեմայով հետաքրքրված անհատները:
Ուսուցիչները և դասախոսները հնարավորություն կունենան խորապես ուսումնասիրելու դասավանդվող տեսությունները և համադրելու դրանք կատարված փորձերի էվոլուցիոն գործոնների հետ:
Երեխաները կկարողանան մասնակցել կատարվող փորձերին` իրենց համար բացահայտելով գիտության հրաշքը:
Երեխաները կկարողանան մասնակցել կատարվող փորձերին` իրենց համար բացահայտելով գիտության հրաշքը:
Ուսանողները կկարողանան կատարել զանազան փորձեր` ամրապնդելու իրենց տեսական գիտելիքները:
Թանգարան-լաբորատորիայի դռները բաց են բոլոր այցելուների առաջ` հետաքրքիր ժամանցի և իրական գիտության հետ շփվելու համար: