Դասընթացներ

Դասընթացները անհատույց են՝ բարեգործական հիմունքներով և ներառում են՝
3D մոդելավորում համակարգչային ծրագրերով - Solidworks, Fusion 360
Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում
Վեբ ծրագրավորում, Backend, Frontend
Աերոտիեզերական սարքերի դիզայն
Աերոտիեզերական ինժեներություն
Չափիչ սարքերի օպերատորություն
Մեխատրոնիկ համակարգերի ծրագրավորում
«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծել է կրթական մի համակարգ, որը կարճաժամկետ տեխնիկական դասընթացների միջոցով պատրաստում է մասնագետներ՝ աերոտիեզերական ոլորտում աշխատելու համար։ Այն նպատակ ունի արագացված ձևաչափում լուծել աերոտիեզերական բնագավառի խնդիրները, այդ թվում նաև ստեղծել ոլորտի զարգացման համար անհրաժեշտ 3000-ից 5000 մասնագետների ձևավորման հենքը:
Մեր դասընթացները
-
Python ծրագրավորման դասընթացԴիմելPython- ը ներկայումս ծրագրավորման ամենահայտնի լեզուներից մեկն է և ակնթարթային արագությամբ զարգացող ՏՏ իրականության մեջ։Ծանոթանալ դասընթացին
-
Բլոկչեյն ծրագրավորման դասընթացԴիմելԲլոկչեյնը տվյալների պահպանման տեխնոլոգիա է, որը տարբերվում է դասական տվյալների բազաներից մի քանի հատկություններով և չափազանց հետաքրքիր կառուցվածքով:Ծանոթանալ դասընթացին
-
Եռաչափ մոդելավորում/SolidworksԴիմելSolidworks-ը թույլ է տալիս ստեղծել արագ և ճշգրիտ նախագիծ/դիզայն, այդ թվում՝ 3D մոդելներ և բարդ մասերի և հավաքվող մասնիկների 2D գծագրեր:Ծանոթանալ դասընթացին
-
ԾրագրավորումԴիմելԾրագրավորումը դա համակարգչային ծրագրերի ստեղծման գործնթաց է, որն առաջացել է համակարգիչների ի հայտ գալուց հետո վերջիններիս միջոցով տարատեսակ խնդիրների լուծման համար։ Ներկայումս ծրագրավորումը լուրջ դեր է խաղում մեր կյանքում` ավտոմատացնելով և դյուրին դարձնելով կյանքը։Ծանոթանալ դասընթացին
-
Աերոտիեզերական ինժեներությունԴիմելԱերոտիեզերական ինժեներությունը ճարտարագիտության առաջնային ոլորտն է, որը վերաբերում է ինքնաթիռների, տիեզերանավերի և հարակից համակարգերի և սարքավորումների նախագծմանը, մշակմանը, փորձարկմանն և արտադրությանը:Ծանոթանալ դասընթացին