Հաճախ տրվող հարցեր
-
• Պատերազմի մասնակից զինծառայողներ,
• Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և / կամ հաշմանդամ դարձած անձինք, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ,
• Գիտական, տեխնիկական մասնագիտություններով հետաքրքրված երիտասարդներ՝ աղջիկներ և տղաներ։ -
Բոլորիս միավորելու է մեկ գաղափար: Մենք պատրաստելու ենք առաջատար մասնագետներ: Պայմանը՝ ուսմանը և գործին աչալուրջ մոտեցումն է: Շրջանավարտներին երաշխավորում ենք աշխատանք՝ կախված նրանց մասնագիտացումից ու առաջխաղացումից:
-
Ուշադիր կարդալ ընդունելության հայտաձևը, եթե համապատասխանում եք չափորոշիչներին, լրացնել այն և ընդգրկվել մեր կրթական համակարգում:
Բոլոր ծրագրերն անվճար են` բարեգործական հիմունքներով: -
Այո՛: Բոլոր հետաքրքրված և շահագրգիռ անհատները և կազմակերպությունները կարող են վճարովի հիմունքներով մասնակցել այս դասընթացներին: Ստացված հասույթը կրկին ուղղվելու է կրթական ծրագրերին:
-
Տրամադրելու ենք հարթակ իրենց բնագավառում հաջողությունների հասած մասնագետներին փորձի փոխանակման և սեմինարների համար: Ուսանողների համար կլինեն մոտիվացնող քննարկումներ՝ ջերմ և գործնական մթնոլորտի ապահովմամբ:
-
Եթե ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ Հայաստանում գիտատեխնիկական առաջընթացին, ապա կարող եք առաջարկն ուղարկել մեր էլեկտրոնային փոստին:
-
Նախընտրում ենք համագործակցել այլ բարեգործական կազմակերպությունների, հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպությունների հետ, որոնց ծրագրերը համահունչ կլինեն մեր նպատակներին, առաքելությանը և տեսլականին: