Մեր նպատակը

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի մեծ ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ Արենի երազանքն է՝ հիմնել աերոտիեզերական շարժիչների և ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի (eVTOL) մեքենաշինական արտադրություն Հայաստանում, այսպիսով հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին:
Ստեղծել
մարդակենտրոն աջակցման համակարգ՝ տրամադրելով համապատասխան կրթություն մասնագիտություն չունեցող, ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած ու դրա արդյունքում գործազուրկ դարձած անձանց, ինչպես նաև բոլոր այն երիտասարդներին՝ տղաներին և աղջիկներին, ովքեր ցանկանում են համապատասխան ինժեներական կրթություն ստանալ աերոտիեզերական ոլորտում։
Աջակցել
զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին՝ մասնագիտանալու ինժեներական, տեխնիկական և այլ նեղ մասնագիտությունների ոլորտում
Սատարել
հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրմանը կրթության և զբաղվածության ապահովման միջոցով
Մեր նպատակը