Ծրագրավորում

Ծրագրավորում

Ծրագրավորումը ինստրուկցիաների հաջորդականություն է, որոնք մարդիկ տալիս են համակարգչին ինչ-որ գործողություններ կատարելու համար։ Ծրագրավորման առավելություններից ամենակարևորն այն է, որ համակարգիչները երբեք չեն հոգնում, երբեք չեն քնում, կարող են աշխատել օրեկան 24 ժամ, ունեն շատ մեծ հիշողություն և շատ ավելի արագ են, քան մարդիկ։

Վեբ ծրագրավորումը զարգացման երկար ճանապարհ է անցել, անընդհատ կատարելագործվելով և ամրապնդելով դիրքերը ծրագրավորման շուկայում:

Ժամանակակից ծրագրավորումը մրցակցություն է և ծրագրավորողից պահանջում է քայլել պրոգրեսին համընթաց, հետևելով տեխնոլոգիաներին:

Ծրագրավորման լեզուներից են՝ Python-ը, Ջավան, ՋավաՍկրիպտը և այլն։ Ծրագրավորման տարբեր լեզուներ ապահովում են ծրագրավորման տարբեր ոճերի օգտագործումը։ Մասամբ ծրագրավորման արվեստը նրանում է, որ պետք է ընտրել տրված խնդրի լուծման համար առավել հարմար ծրագրավորման լեզուն։ Տարբեր լեզուներ ծրագրավորողից պահանջում են ալգորիթմն իրականացնելու դետալների նկատմամբ ուշադրության տարբեր մակարդակներ, որի արդյունքը հաճախ լինում է համաձայնությունը ծրագրավորողի և օգտվողի միջև։