Բլոկչեյն ծրագրավորման դասընթաց
Ի՞նչ է բլոկչեյնը
Բլոկչեյնը տվյալների պահպանման տեխնոլոգիա է, որը տարբերվում է դասական տվյալների բազաներից մի քանի հատկություններով և չափազանց հետաքրքիր կառուցվածքով:
Բլոկչեյնը կարելի է պատկերացնել որպես համակարգում տեղի ունեցած բոլոր գործարքների հաշվառման հաշվապահական գիրք, որը թափանցիկ է և հասանելի է իր բոլոր օգտատերերին։ Բլոկչեյնի մյուս կարևոր առանձնահատկությունը հետևյալն է՝ երբ ինչ-որ տեղեկություն է ներմուծվում բլոկչեյն, այն այլևս անհնար է փոխել։ Բլոկչեյնը բլոկերի շղթա է, որտեղ յուրաքանչյուր բլոկ պարունակում է որոշակի տվյալներ, ինչպես նաև հղում նախորդ բլոկին: