Էլեկտրոնիկա

Էլեկտրոնիկան գիտության և տեխնիկայի ուղղություն է, որն ստեղծում և կիրառում է տարատեսակ էլեկտրոնային սարքեր, որոնց աշխատանքը հիմնված է էլեկտրական հոսանքի կառավարման վրա։ Էլեկտրոնիկան ժամանակակից սարքերի՝ համակարգիչների, հեռահաղորդակցության սարքերի, ռոբոտների, կենցաղային և արդյունաբերական սարքերի հիմքն է: Էլեկտրոնիկայի հիմնական տարրերն են՝ ռեզիստորները, կոնդենսատորները, դիոդները, տրանզիստորները և ինտեգրալ սխեմաները։ էլեկտրոնիկան ունի մի քանի հիմնական ուղղություններ՝ ուժային էլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա և օպտոէլեկտրոնիկա։ 

Դասընթացը կծանոթացնի էլեկտրոնիկայի հիմնական հասկացությունների, տարրերի և սխեմաների հետ։