«Եռաչափ մոդելավորման/Solid works» դասընթացի մասնակիցների 70%-ն արդեն աշխատում է

25 օգոստոսի 2023

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում համագործակցում է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի (Aren Mehrabyan Foundation) հետ և համատեղ իրականացնում տարբեր դասընթացներ։ «Եռաչափ մոդելավորման/Solid works» դասընթացի  մասնակիցները ոգևորությամբ պատմում են դասընթացին իրենց մասնակցության և հետագա պլանների մասին։ 

 

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում։ 

USAID Armenia