2021թ-ի հոկտեմբերի 1-ին «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացները:

1 հոկտեմբերի 2021

2021թ-ի հոկտեմբերի 1-ին «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեցին Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացները՝ պատերազմի մասնակից զինծառայողների, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և/ կամ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, այդ թվում՝ գիտական, տեխնիկական մասնագիտություններով հետաքրքրված անձանց համար: Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամը համագործակցում է Բեռլինի Եվրոպացի և Հայ Մասնագետների Ասոցիացիայի, Հերոսների Վերականգնողական Քաղաք հասարակական կազմակերպության hետ:

Սույն դասընթացները ներառում են հետևյալ առարկաները՝

Վերոնշյալ առարկաները դասավանդում են իրենց բնագավառում հաջողությունների հասած՝ արհեստավարժ և փորձառու մասնագետները: Սույն դասընթացները իրականացվում են «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից կահավորված ժամանակակից դասարաններում: Դասընթացներն ավարտելուց հետո «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամը մասնակիցներին կտրամադրի որակավորման համապատասխան վկայական, շրջանավարտներին կերաշխավորի աշխատանք` կախված վերջիններիս մասնագիտացումից և առաջընթացից: Դասընթացների հիմնական գաղափարը հետևյալն է` աչալուրջ վերաբերմունք ցուցաբերել ուսմանը, գործին մոտենալ ջանասիրաբար:

Բոլոր դասընթացները անվճար են՝ բարեգործական հիմունքներով: Ծրագրի ընդհանուր տևողությունը մեկ տարի է:

Դասընթացներն իրականացվում են «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամի շենքում, որի հասցեն է` ՀՀ, Երևան, Նոր Նորքի 5-րդ Զանգված, փ․ Միկոյան 15։