«Autodesk» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում կրթական պրեզենտացիայով հանդես եկավ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում

21 հունվարի 2022

«Պարալաքս Գրուպ» ՍՊԸ–ն, որը հանդիսանում է «Autodesk» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ կրթական պրեզենտացիայով հանդես եկավ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում սովորող շահառուների համար։ Պրն․ Սարգիս Հակոբջանյանը, ով հանդիսանում է «Պարալաքս Գրուպ»-ի հիմնադիր/ գործադիր տնօրենը՝ ներկայացրեց Autodesk ընկերության երեք հավաքածուների հիմնական ծրագրակազմերի ֆունկցիոնալ և տեխնիկական հնարավորությունները: «Պարալաքս Գրուպ»–ը հույս հայտնեց, որ նմանատիպ կարևոր ու օգտակար հանդիպումները կլինեն շարունակական, որոնք կխթանեն մեր երկրում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն ու կրթության զարգացմանը։