Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատախմբի անդամները նոյեմբեր 11–ին, 2021թ․ այցելությամբ «Արեն Մեհրաբյան» Հիմնադրամում էին

11 նոյեմբերի 2021

Այցի նպատակն էր՝ մոտիկից ծանոթանալ Հիմնադրամի գործունեությանը և աշխատանքներին, ուր 44–օրյա պատերազմի մասնակից տղաները մասնակցում են եռաչափ մոդելավորման և  ծրագրավորման դասընթացներին ու ձեռք բերում անհրաժեշտ գիտելիքներ։ Դասընթացներին զուգահեռ ընթանում են  արտադրական կարողությունների հիմնումը, որը կլուծի նրանց զբաղվածության խնդիրը։ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի աշխատախմբի հանգանակած միջոցները նույնպես կուղղվեն Հիմնադրամի առջև դրված նպատակներին։