2021թ-ի հոկտեմբերի 4-ին «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեցին Եռաչափ մոդելավորման դասընթացները:

4 հոկտեմբերի 2021

Անկախ նրանից, թե ինչ եք ստեղծում` դիզայներներին և ինժեներներին անհրաժեշտ են լավագույն գործիքներն ու լուծումները հաջորդ բարձրորակ արտադրանքը մշակելու, այն շուկա ներմուծելու և հաճախորդների պահանջները բավարարելու համար: Սույն նպատակով` 2021թ-ի հոկտեմբերի 4-ին «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեցին Եռաչափ մոդելավորման դասընթացները՝ պատերազմի մասնակից զինծառայողների, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և/ կամ հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, այդ թվում՝ գիտական, տեխնիկական մասնագիտություններով հետաքրքրված անձանց համար:

Ավելի քան 25 տարի Solidworks-ը նախագծման և ճարտարագիտության ոլորտում վստահելի արդյունաբերական չափորոշիչ է: Solidworks-ի եռաչափ դիզայնի և արտադրանքի մշակման ինտուիտիվ լուծումներն օգնում են հասկանալ, ստեղծել, հաստատել, հաղորդակցվել, կառավարել և փոխանցել ձեր նորարար գաղափարները՝ արտադրանքի հիանալի նախագծերի, ինչպես նաև` ապահովում են չափազանց հզոր ֆունկցիոնալություն, որը կրճատում է արտադրանքի մշակման ժամանակը, նվազեցնում ծախսերը և բարելավում որակը:

Solidworks-ը թույլ է տալիս ստեղծել արագ և ճշգրիտ նախագիծ/դիզայն, այդ թվում՝ 3D մոդելներ և բարդ մասերի և հավաքվող մասնիկների 2D գծագրեր: Դասընթացները ներառում են հետևյալ առարկաները՝

Վերոնշյալ առարկաները դասավանդում են իրենց բնագավառում հաջողությունների հասած՝ արհեստավարժ և փորձառու մասնագետները: Սույն դասընթացները իրականացվում են «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից կահավորված ժամանակակից դասարաններում: Դասընթացներն ավարտելուց հետո «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամը մասնակիցներին կտրամադրի որակավորման համապատասխան վկայական, շրջանավարտներին կերաշխավորի աշխատանք` կախված վերջիններիս մասնագիտացումից և առաջընթացից:

Դասընթացների հիմնական գաղափարը հետևյալն է` աչալուրջ վերաբերմունք ցուցաբերել ուսմանը, գործին մոտենալ ջանասիրաբար: Բոլոր դասընթացները անվճար են՝ բարեգործական հիմունքներով: Ծրագրի ընդհանուր տևողությունը երեք ամիս է:

Դասընթացներն իրականացվում են «ԱՐԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ» բարեգործական հիմնադրամի շենքում, որի հասցեն է` ՀՀ, Երևան, Նոր Նորքի 5-րդ Զանգված, փ․ Միկոյան 15։