2021թվականի դեկտեմբերի 29-ին «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ճանապարհեց Եռաչափ մոդելավորման եռամսյա դասընթացների իր առաջին շրջանավարտներին:

30 դեկտեմբերի 2021

2021թվականի դեկտեմբերի 29-ին «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ճանապարհեց Եռաչափ մոդելավորման եռամսյա դասընթացների իր առաջին շրջանավարտներին, որի մեկնարկը տրվել էր 2021թ-ի հոկտեմբերի 4-ին՝ պատերազմի մասնակից զինծառայողների, պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և/ կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդ երեք ամիսների ընթացքում Եռաչափ մոդելավորման դասընթացի մասնակիցները ձեռք բերեցին համապատասխան գիտելիքներ՝ Solidworks,  գծագրական երկրաչափություն և անգլերեն լեզու առարկաներից։ Հիմնադրամի հիմնադիր տնօրեն՝ պրն․ Մհեր Մեհրաբյանը դասընթացի շրջանավարտներին հանձնեց համապատասխան ավարտական սերտիֆիկատներ, մաղթելով նրանց կամք և համառություն մասնագիտական կարողությունները զարգացնելու և դրսևորելու գործում: