«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամ․
Իրականացնելով Արենի «աերոտիեզերական» երազանքները
15 նոյեմբերի 2021
Հայոց բանակում ծառայելու համար ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Արեն Մեհրաբյանը զոհվեց Արցախյան երկրորդ պատերազմի 32-րդ օրը՝ հոկտեմբերի 28-ին։ Արենի հայրը՝ Մհեր Մեհրաբյանը, ասում է՝ որդին երազում էր Հայաստանը աերոտիեզերական հավակնություններով երկիր դարձնել ու այստեղ աերոտիեզերական մեքենաշինության գործարան հիմնել։ Արենի հայրն ու մայրը այժմ կյանքը շարունակում են՝ որդու երազանքները իրականացնելով։ Հենց այդ ճանապարհին էլ ստեղծվել է «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը, որտեղ պատերազմի մասնակից բոլոր տղաները, պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կարող են մասնագիտանալ ու դառնալ Արենի երազանքն իրականացնողը։