Կնքվեց առաջին համագործակցության պայմանագիրը «Էնջինդ ԱՄ» ընկերության և Armenian Leasing Company հետ Արեն Մեհրաբյան հիմնադրամի շրջանավարտների կողմից պատրաստված AEON Hydroponics -ի շրջանակում
Տեղական արտադրության խթանումը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ՀՀ տնտեսական միջավայրի բարելավման գործում։
«Էնջինդ ԱՄ» ընկերությունը հիմնադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի հոր՝ Մհեր Մեհրաբյանի կողմից, ով նաև հանդիսանում է Aren Mehrabyan Foundation-ի համահիմնադիրը: «Էնջինդ ԱՄ» ընկերության AEON Hydroponics պիլոտային ծրագրի նպատակն է գյուղացուն հնարավորություն տալ ստանալու անասնակեր հիդրոպոնիկ մեթոդով։
Հիդրոպոնիկ սարքերը ամբողջությամբ ստեղծվում են Հայաստանում` պատերազմի մասնակից տղաների կողմից։ Այս կերպ աճեցրած անասնակերը արդյունավետ միջոց է կաթնամթերք եւ մսամթերք արտադրող այն ֆերմերների համար, որոնք չունեն բավարար հող անհրաժեշտ քանակությամբ կանաչ անասնակեր արտադրելու համար:
Հայաստանում այսօր հայ ֆերմերը և գյուղացին ծանոթ են հիդրոպոնիկ մեթոդին: Մինչ օրս կիրառվող սարքավորումները ներկրած են Թուրքիայից և Չինաստանից: «Էնջինդ ԱՄ» -ի կողմից ստեղծված AEON Hydroponics-ի սարքավորումը մրցունակ է վերոնշյալ երկրներից ներկրված սարքավորումների համեմատ:
Օրեր առաջ կնքվեց համագործակցության պայմանագիր #Armleasing-ի և «Էնջինդ ԱՄ» ընկերության միջև, մասնավորապես AEON Hydroponics-ի ծրագրի շրջանակներում համագործակցելու նպատակով։
Համարելով գյուղատնտեսության զարգացման համար պահանջված լիզինգի առարկա #Armleasing-ը դրանք կտրամադրի #MadeinArmenia ուղղության և ՀՀ Կառավարության կողմից տնտեսության արդիականացման նոր ծրագրի շրջանակներում։
Հիդրոպոնիկ սարքերի մասին մանրամասն՝ https://bit.ly/3wKBGJp
Լիզինգի պայմանների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար նախնական հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://bit.ly/2Ycw9sQ
info@armleasing.am
011 700060 | 011 262222
_____
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից