Հանրային ռադիոյի անդրադարձը «Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն»
Ավստրիական տիեզերական ֆորումի պատվիրակությունը Մարսի անալոգային սիմուլացիայի հաջորդ վայրում՝ Հայաստանում է, ոգեշնչելով հաջորդ սերնդին Մարսի համար։
Կիրակի օրը պատվիրակությունն այցելեց AMADEE24 առաքելության վայր՝ Արարատի մարզ, հետազոտելով Մարսի առաջիկա սիմուլյացիայի տեղանքը։
Ավելի ուշ պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ոգեշնչել տիեզերքի էնտուզիաստների հաջորդ սերնդին՝ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
2024 թվականի մարտին Հայաստանը կդառնա Մարսի հետազոտություններիկենտրոն։
Առաքելության անձնակազն արդեն որոշված է։ Սիմուլյացիային կմասնակցեն երկու կին և չորս տղամարդ տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից։ Գերմանիայից Անիկա Մեհլիսը կլինի առաջին կինը, ով կգլխավորի առաքելությունը։
Մարս մարդ–ռոբոտների մակերևութային գործողությունների սիմուլյացիան երկրային անալոգներում վերածվել է արդյունավետ գործիքի՝ հետազոտական առաքելությունների ճարտարապետության մշակման համար։ Դրանք հեշտացնում են հասկանալ ապագա մարդկային մոլորակային առաքելությունների առավելություններն ու սահմանափակումները, դառնալով հավելյալ արժեք գիտության հեռահար աշխատանքների մշակման համար, օգնելով հասկանալ տեխնոլոգիայի և աշխատանքի հոսքերի սահմանափակումներն ու հնարավորությունները։
Փորձարկման վայրերն ընտրվում են Մարսի հետ երկրաբանական և տեղագրական նմանության պատճառով։ Մի քանի գործոն պետք է հաշվի առնել՝ որոշելու համար, թե արդյոք տարածքը հարմար է Երկրի վրա Մարսի անալոգային առաքելությունների համար։ Առաջին հերթին պետք է ուսումնասիրվեն տեղանքի ֆիզիկական և երկրաբանական բնութագրերը։
Հետևաբար, Հայաստանից հողի և նստվածքի նմուշները, որոնք հավաքվել են AMADEE 24 Մարսի սիմուլյացիայի հնարավոր տարածքների նախնական հետազոտման ընթացքում, ուսումնասիրվել են նստվածքա–երկրաբանական տեսանկյունից։
Հոդվածը հետևյալ հղումով՝ Հայաստանի Հանրային Ռադիո