«Synergy Armenia»-ի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ՝ Աննա Կոնջորյանի «Փափուկ հմտություններ» անչափ հետաքրքիր, օգտակար ու երկար սպասված դասընթացը «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում

5 հունվարի 2023

Դեկտեմբերի 27–ին «Արեն Մեհրաբյան» հիմնադրամում, «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպվող, «Փափուկ հմտություններ» անչափ հետաքրքիր ու օգտակար դասընթացով հանդես եկավ  Synergy International Systems»-ի մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ՝ Աննա Կոնջորյանը: Դասընթացը կազմակերպվել էր «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի Java Script, Frontend և Backend ծրագրավորման լեզուների խմբերի շրջանավարտների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցներին մանրամասն  ներկայացվեց ՏՏ ոլորտում աշխատանքի ընդունվելու, ճիշտ CV պատրաստելու, հարցազրույցին պատշաճ նախապատրաստվելու, աշխատաթիմում առողջ հարաբերությունների, ժամանակը ճիշտ կառավարելու, աշխատանքում հաջողության հասնելու, դժվարությունները հաղթահարելու հմտություններին։

 Մասնակիցների համար առավել ոգևորիչ էր Աննա Կոնջորյանի կողմից կազմակերպված գործնական թիմային աշխատանքները, որի ընթացքում մասնակիցները բաժանվեցին երեք թիմերի, կարողացան հմտորեն ներկայացնել իրենց գիտելիքներն ու ունակությունները, մասնավորապես CV պատրաստելիս, որ կետերի վրա ուշադրություն դարձնել, ինչպես ճիշտ սովորել, սովորելու հմտությունները, զբաղվել ինքնակրթությամբ, կենտրոնանալ և գնահատել ունեցած գիտելիքի դերը, չվախենալ սխալներից և խորհուրդ հարցնել փորձառու մասնագետներից, գիտելիքները կիրառել պրակտիկայում։  

Մասնակիցներին ներկայացվեց նաև Linkedin–ի հնարավորությունները, այդ թվում՝ ՏՏ ոլորտի ընկերության տեսակները՝ պրոդուկտ ստեղծող ընկերություններ, Hardware and software, start up և կայացած ընկերություններ, ՏՏ ոլորտի տարբեր մասնագիտությունները, ինչպես ստեղծել պրոդուկտ, ինչպես լինել մրցունակ և մրցունակության բարձրացման հմտությունները։

Առավել հետաքրքրական էր մարդակենտրոն արժեքների ներկայացումը, թե որքան կարևոր են մարդիկ առողջ աշխատանքային հարաբերություններում։

Դասընթացի ավարտին մասնակիցներն առաջին անգամ ծանոթացան cօaching–ին, որի ընթացքում ձեռք բերած գիտելիքների շնորհիվ  շրջանավարտներն առավել մրցունակ կլինեն հայաստանյան աշխատաշուկայում։