«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի շրջանավարտներն ավարտեցին Արդյունաբերական ավտոմատացման հիմունքները թեմայով 3 շաբաթվա ընթացքում իրականացված դասընթացը (մեխատրոնիկա)

18 փետրվարի 2022

Երեկ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի Եռաչափ մոդելավորման եռամսյա դասընթացների առաջին փուլի շրջանավարտներն ավարտեցին նաև FESTO ուսումնական սարքավորումների և մեթոդաբանության հիման վրա կազմակերպված՝ Արդյունաբերական ավտոմատացման հիմունքները թեմայով 3 շաբաթվա ընթացքում իրականացված դասընթացը (մեխատրոնիկա):

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դասընթացները նախաձեռնող և իրականացնող՝ Տեխնոլոգիական կրթության ակադեմիային (TTA) և FESTO ընկերության լիազորված ներկայացուցիչ Կոմպատեր ՍՊԸ-ին, ինչպես նաև՝ դասընթացի մաստերթրեյներ՝ պրն. Արմեն Գյոկչյանին՝ պատշաճ մակարդակով դասընթացները վարելու, իր գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները մասնակիցներին փոխանցելու համար: