«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիրները հյուրընկալվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանում

9 դեկտեմբերի 2022

Դեկտեմբերի 9–ին, 2022թ․ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ՝ պրն․ Մհեր Մեհրաբյանն ու տկն․ Սաթիկ Նաիրյանը հյուրընկալվեցին Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Նրանք հատուկ զրույց/դասախոսությամբ հանդես եկան Համալսարանի «Մարդու իրավունքներ և սոցիալական արդարություն» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար։ Դասախոսության ընթացքում մանրամասն ներկայացվեցին Հիմնադրամի ստեղծման գաղափարի պատմության, գործունեության շրջանակները, նպատակային ծրագրերը և մինչ օրս իրականացված աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի կրթական համակարգին առնչվող հիմնախնդիրներն ու ոլորտի մարտահրավերները։

Դասախոսության ավարտին ուսանողները համահիմնադիրների հետ մտքեր են փոխանակել, մասնավորապես քննարկել  ծրագրի սոցիալական արդարության վերականգնման բաղադրիչին առնչվող հարցեր և այն ավելի լայն շրջանակների համար հասանելի դարձնելու վերաբերյալ: