Հունվար 21–ին, 2022թ․ «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը հյուընկալել էր Հերոսների Վերականգնողական քաղաք (Rehabilitation City of Heroes) հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր՝ Սուրեն Արենցին և իր գործընկերներին

21 հունվարի 2022

Նրանք  Հիմնադրամում սովորող պատերազմի մասնակից տղաներին մանրամասնորեն ներկայացրին սարքերի առանձնահատկությունները` մասնավորապես խոսելով դրանց օգտակարության և արդյունավետության մասին։ Վերջիններիս շնորհիվ 44–օրյա պատերազմի մասնակից բազմաթիվ տղաներ, ովքեր պատերազմի հետևանքով ունեին հոգեբանական  խնդիրներ՝ կարողացել են հաղթահարել վախերն ու վերականգնել իրենց մտավոր և հոգեկան առողջությունը։  Ողջունելի է այն փաստը, որ դասընթացի տղաները շատ ոգևորվեցին այս տեխնոլոգիաներով ու ցանկություն հայտնեցին մոտ ապագայում կազմակերպել նաև նմանատիպ դասընթացներ հենց 3D վախերի հաղթահարման սարքերի մասով, այն է՝ ծրագրավորել և պատրաստել այս սարքը մեր երկրում։